Ծառերի վրա կառուցված ոչ սովորական հյուրանոց

Ծառերի վրա կառուցված ոչ սովորական հյուրանոց

Երբեք էլ ուշ չէ մանկություն վերադառնալը: Հավանաբար այսպես է մտածել կանադացի ճարտարապետ Թոմ Չադլին, երբ ստեղծել է Free Spirit Pdheres հյուրանոցը՝ ծառերի վրա տեղադրված մի քանի գնդաձև տնակներից բաղկացած համալիրը: Ոչ սովորական այդ հյուրանոցը գտնվում է Կանադայի ափերին գտնվող Վանկուվեր կղզու անտառներում: Տնակները պատրաստված են ապակեպլաստից և արտաքինից պատված են բնական մայրու փայտով: Դրանք գետնից մինչև չորս մետր բարձրության վրա են գտնվում: