Ֆրանսիայում գողը խրված է մնացել թալանված խանութի ցուցափեղկում

Ֆրանսիայում գողը խրված է մնացել թալանված խանութի ցուցափեղկում

Ֆրանսիայի ոստիկանությունը բռնել է գողին, ով կողոպուտի ժամանակ խրված է մնացել խանութի ցուցափեղկում, հայտնում է Associated Press-ը: Ֆրանսիայի ազգային ոստիկանությունը Twitter-ում հրապարակել է նկար: «Հարբածը կողոպտել է խանութը, սակայն խրվել է պատուհանում և ձերբակալվել է»,- ասված է հրապարակման մեջ, որն ուղեկցվել է #ThugLife («ավազակային կյանք») հեշթեգով: Դեպքը տեղի է ունեցել մարտի 16-ին՝ Մոլեոն Լիշար քաղաքում: Կասկածյալը մուրճով խանութի ցուցափեղկում ոչ մեծ անցք է բացել և ներս է մտել, սակայն դուրս գալուց խրվել և մնացել է անցքում: