Իտալական հեռուստաընկերությունը փակել է հաղորդումը Արևելյան Եվրոպայից կանանց մասին վիճաբանությունից հետո

Իտալական հեռուստաընկերությունը փակել է հաղորդումը Արևելյան Եվրոպայից կանանց մասին վիճաբանությունից հետո

Իտալական պետական RAI հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել և փակել է իր հաղորդումներից մեկը սեքսիզմական սկանդալից հետո: RAI1 հեռուստաալիքի շաբաթօրյա շոուի եթերը նվիրված է եղել օտարերկրուհիների հետ իտալացիների ամուսնություններին: Ռուս կնոջ հետ ամուսնացած տղամարդու հետ հարցազրույցից հետո մասնակիցները քննարկել են ցուցակը, կազմված «6 պատճառից, թե ինչու արժե հարսնացու ընտրել Արևելյան Եվրոպայից»: Պատճառների թվում թվարկվել է դավաճանությունները ներելու, տնային տնտեսությունը վարելու, ծննդաբերությունից հետո արագ վերականգնվելու արևելաեվրոպական կանանց ընդունակությունը: Բացի այդ` իբր նրանք միշտ հագնվում են սեքսուալ, չեն նվնվում և համաձայն են ընտանիքում ամուսնու գլխավոր դերին: «Սխալների մասին միշտ իմանում են, առանց «եթե»-ի և առանց «սակայն»-ի: Ներողություն եմ խնդրում բոլորից, ով դա դիտել և լսել է»,- գրել է RAI1-ի գլխավոր տնօրեն Անդրեա Ֆաբիանոն Twitter-ում: Միաժամանակ, Corriere della Sera պարբերականը նշել է, որ եթերում ներկայացված սկանդալային ցուցակը վերցված է ինչ-որ կատակերգական կայքից և իրենից ներկայացնում է հեգնական կատակ: