Paramount ստուդիան հրաժարվել է «Տերմինատոր»-ից և Շվարցենեգերից. ԶԼՄ-ներ

Paramount ստուդիան հրաժարվել է «Տերմինատոր»-ից և Շվարցենեգերից. ԶԼՄ-ներ

Paramount Pictures-ի ղեկավարությունը կդադարեցնի «Տերմինատոր» ֆրանշիզի ֆինանսավորումը, հայտնել է New York Daily News-ին աղբյուրը ընկերությունից: Պաշտամունքային ֆիլմի վեցերորդ մասից հրաժարումը պարբերականի զրուցակիցը կապել է ֆիլմի հինգերորդ մասին քննադատների բացասական արձագանքի հետ: «Տերմինատոր.Գենեզիսը» փորձ է եղել վերածնելու ֆրանշիզը, սակայն քննադատներին այն դուր չի եկել, այդ պատճառով ստուդիայի ղեկավարությունը հիասթափվել է կինոնկարից, չնայած՝ այն մեծ եկամուտ է բերել»,- պատմել է նա: «Ամեն ինչ իհարկե «Տերմինատոր»-ի և Առնոլդի համար է: Սիքվելի վրա աշխատանքը լիովին դադարեցվել է: Ոչ մի պլան չկա նկարահանելու նոր դրվագ»,- հայտարարել է աղբյուրը: