Թուրքիայի արտգործնախարարը մեկնելու է ԱՄՆ

Թուրքիայի արտգործնախարարը մեկնելու է ԱՄՆ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մարտի 21-ին մեկնելու է ԱՄՆ:Այս մասին տեղեկացնում է թուրքական Haberler-ը: Չավուշօղլուն մարտի 21-ից 22-ը  ԱՄՆ-ում մասնակցելու է ԴԱԻՇ  ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում միջազգային կոալիցիայի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը: Այցի շրջանակներում Չավուշօղլուն հանդիպելու է նաև Նյու Յորքի թուրքերի հետ: