Բրիտանացի դերասանները ներկայացում են բեմադրել խոզերի համար

Բրիտանացի դերասանները ներկայացում են բեմադրել խոզերի համար

Լոնդոնում փորձարարական Fevered Sleep թատրոնը «Ոչխար, խոզ և այծ» վերնագրով ներկայացումների շարք է բեմադրել տնային կենդանիների համար: Ներկայացումը խաղացել են մարդիկ, իսկ հանդիսատեսը եղել են կենդանիները՝ տեղեկացնում է Thequardian.com-ը: Փորձարարության նպատակը կենդանիների արձագանքը ստուգելն է՝ հասկանալու համար՝ արդյոք համապատասխանո՞ւմ են կենդանիների մասին մարդկանց պատկերացումները իրականությանը: «Դա ամենախենթ նախագիծն է, որում ես մասնակցություն եմ ունեցել, սակայն այն չափազանց գրավիչ է: Նպատակը մարդկանց համոզելը չէ, որ միս չուտեն, այլ ուսումնասիրել մեր հարաբերությունները կենդանիների հետ՝ և՛ էթիկական, և՛ քաղաքական պարտավորությունները նրանց հանդեպ»,- ասել է նախագծի կազմակերպիչներից մեկը: