Թուրքիայի փոխվարչապետը քննադատել է Գերմանիայի հետախուզության ղեկավարի հայտարարությունը պուտչի մասին

Թուրքիայի փոխվարչապետը քննադատել է Գերմանիայի հետախուզության ղեկավարի հայտարարությունը պուտչի մասին

Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը անընդունելի է անվանել Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայության (BND) ղեկավար Բրունո Կալի հայտարարությունն այն մասին, որ Անկարան համոզիչ ապացույցներ չի ներկայացրել Թուրքիայում հուլիսի 16-ի հեղաշրջման փորձին իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի (FETO) մասնակցության մասին, հայտնում է RIA Novosti-ն: Կալը ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիան տարբեր մակարդակներում անհաջող փորձ է արել Գերմանիային համոզելու հեղաշրջման փորձի մեջ Գյուլենի մասնակցությանը: «Գերմանական հետախուզության ղեկավարի հայտարարությունը հեղաշրջման փորձին FETO-ի մասնակցության ապացույցների համոզիչ չլինելու մասին հանդիսանում է անընդունելի: Մի՞թե ապացուցելու համար հարկավոր է ոչ թե 250, այլ 250 հազար մարդու զոհվելը: Ռմբակոծությունների ենթարկված խորհրդարանը, նախագահական պալատը, անվտանգության վարչությունը-մի՞թե դրանք անբավարար ապացույցներ են: Ինձ համար դժվար է հասկանալ այդ հայտարարությունների նպատակը: Դա նշանակում է աջակցություն FETO-ին»,- Անկարայում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Քուրթուլմուշը: