Թուրքիայի փոխվարչապետը հայտարարել է, որ Անկարան լսում է ֆաշիզմի ոտնաձայները՝ Գերմանիայում

Թուրքիայի փոխվարչապետը հայտարարել է, որ Անկարան լսում է ֆաշիզմի ոտնաձայները՝ Գերմանիայում

Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը անհանգստություն է արտահայտել Գերմանիայում «ֆաշիզմի վերածննդի» առիթով` հայտարարելով, որ Անկարան «լսում է նրա ոտնաձայները»,- հայտնում է RIA Novosti-ն: «Մենք դա ասում ենք այն պատճառով, որ անհանգստանում ենք մեր եվրոպական ընկերների համար: Թող նրանք ուշքի գան, հարկավոր չէ մեզ հետ վիճել: Եթե ինչ-որ մեկը բացականչի «Թուրքեր, հեռացեք», ապա դրանից ամենաշատ կտուժեն իրենք՝ գերմանացիները: Մենք լսում ենք ֆաշիզմի ոտնաձայները, հարկավոր է դրա դեմ միջոցներ կիրառել: Մենք անհանգստանում ենք այն բանի համար, որ Գերմանիան կրկին կարող է ընկնել նույն թակարդը»,- հայտարարել է Քուրթուլմուշը Անկարայում մամլո ասուլիսի ժամանակ: Նա նաև քննադատել է գերմանական իշխանությունների քաղաքականությունը, որոնք մի կողմից արգելում են թուրք նախարարների ելույթները Գերմանիայի էթնիկ թուրքերի առջև, մյուս կողմից թույլատրում են Թուրքիայում արգելված ՔԱԿ-ի ակցիաները: