Դանիան 183 տարվա մեջ առաջին անգամ կմարի բոլոր արտաքին պատքերը

Դանիան 183 տարվա մեջ առաջին անգամ կմարի բոլոր արտաքին պատքերը

183 տարվա մեջ առաջին անգամ Դանիան կազատվի արտաքին փոխառություններից, հայտնում է երկրի ազգային բանկը: Ճշտվում է, որ կառավարությունը 1.5 միլիարդ դոլար վերջին փոխառությունը կմարի արտասահմանյան տարադրամով: Սակայն Altinget պարբերականը գրում է, որ պարտքի մարումը չի նշանակում, որ Դանիային չեն մնա վարկային հանձնառություններ. իշխանությունները տեղաբաշխում են պարտատոմսերը` արտահայտված դանիական կրոններով, բյուջեի դեֆիցիտը ծածկելու և այլ նպատակների համար: 2016 թվականի վերջին Դանիայի կենտրոնական կառավարության պարտքը կազմել է 92 միլիարդ դոլար: