Հարբած լեհ բանվորները BMW գործարանին մեկ միլիոնի վնաս են պատճառել

Հարբած լեհ բանվորները BMW գործարանին մեկ միլիոնի վնաս են պատճառել

BMW-ի Մյունխենում գտնվող գործարանում 2 հավաքող բանվոր ընկերությանը պատճառել են մոտ 1 միլիոն եվրոյի վնաս, հայտնում է Bild-ը: Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել մարտի սկզբին: Երեկոյան աշխատակիցները ազգությամբ լեհ բանվորներին գտել են անգիտակից վիճակում: Բժշկական զննությունից հետո պարզվել է, որ նրանցից մեկը հարբած է, իսկ մյուսի օրգանիզմում առկա է ամֆետամին: Տեղի ունեցածի պատճառով կոնվեերը կանգնած է մնացել 40 րոպե: Նման դեպք BMW-ի արտադրությունում տեղի է ունեցել առաջին անգամ: