«Ստացի՛ր քո խաչը, պոռնի՛կ». Պարույր Հայրիկյանի ու Արամ Սարգսյանի նոր նախաձեռնությունը

«Առաջին լրատվական»-ի հետ զրուցակիցն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: -Պարոն Հայրիկյան, ԱԻՄ-ը չի մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություներին, այդուհանդերձ, տեղյակ ենք, որ արտախորհրդարանական որոշ ուժերի հետ քննարկումներ են տարվում միասնական հարթակ ստեղծելու ուղղությամբ: -Մենք դեռևս նոյեմբերին ազդարարել էինք, որ ակնհատ է, որ կեղծված Սահմանադրության ներքո, նրա պարտադրանքներով արդար ընտրություններ լինել չեն կարող. առաջին հերթին այդ պատճառով, ԱԻՄ-ն ասել էր, որ ընտրություններին չի մասնակցի, մասնակցելու միայն մի տարբերակ էինք տեսնում՝ ազգի առաջ ծառացած խնդիրներին (որոնց հանրագումարը Սահմանադրությունն է) դրական ընթացք տալու համար համախմբել բոլոր ուժերին և այս ընտրություն կոչված միջոցառումն օգտագործել որպեսզի ձերբազատվենք նախ կեղծիքներով պարտադրված, ժողովրդի իրավունքները նվազեցնող Սահամանդրությունից, հասնեինք դրա չեղարկմանը, այնուհետև ով որ դա կյանքի էր կոչել, հասնեինք նրանց ասպարեզից հեռացնելուն հասնեինք. կեղծիքով և սխալ օրենք ընդունելն արդեն իսկ հանցագործություն է: Երկու փորձ արել ենք՝ և՛ Սեյրան Օհանյանի և Ելք-ի հետ մենք փորձում էինք օրինակ ծառայելով՝ միավորվել, հետո ընդարձակել այդ միավորումը… Գերխնդիրը իշխանությանը վերադարձնելն է… Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: