Արթուր Սարգսյանի մահը շահարկող ուժերը խորամանկաբար լռում են. Շարմազանով

«Առաջին լրատվական»- ի հետ զրուցակիցն է ԱԺ փոխխոսնակ, ՀՀկ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: -Պարոն Շարմազանով, ինչպես եք գնահատում նախընտրական այս փուլը՝ հաշվի առնեելով, որ այս ընթացքում մահացավ Հաց բերող Արթուր Սարգսյանը, և արդեն իսկ մամուլը գրում է այն մասին, որ իշխանության գծած սցենարը փոխվեց անկանխատեսելի զարգացում,մների պատճառով: Ինչ եք կարծում, ինչ ազդեցություն կունենա տեղի ունեցածը քարոզարշավի հետագա ընթացիք վրա: -Քարոզչության ընթացքը գնահատում եմ բնականոն, բոլոր դերակատարներից յուրաքանչյուրը հանդիպումներ է իրականացնում ընտրողների հետ, նեկայացնում իր ծրագիրը, ուժեր կան, որ ներկայացնում են իրենց ցանկությունները, խոստումները: Այդպես էլ պետք է լինի՝ ընդդիմությունը քննադատում է, մարգինալ ուժերն ավելի են քննադատում, իշխանությունը փորձում է իրատեսական ծրագրեր ներկայացնել հանրությանը: Արթուր Սարգսյանի մահը չեմ ցանկանում քաղաքականացնել: Առիթ ունեցել եմ մեր ցավակցությունը հայտնելու, յուրաքանչյուր հայ մարդու, այդ թվում նաև «Հաց բերողի» մահը ցավալի է: Այստեղ որևէ քաղաքական ենթատեքստ դնելը, քաղաքական դիվիդենտներ շահելը, այս դժբախտությունը, ողբերգությունը կապելը քաղաքական գործընթացների հետ և փորձելը որոշակի միավորներ ստանալ, կլինի իշխանության, թե ընդդիմության կողմից, ինձ համար ընդունելի չէ: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: