ԵԱՀԿ-ն մոնիթորինգ կանցկացնի արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում. Ադրբեջանի ՊՆ

ԵԱՀԿ-ն մոնիթորինգ կանցկացնի արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում. Ադրբեջանի ՊՆ

ԵԱՀԿ-ն հերթական մոնիթորինգը կանցկացնի Արցախում՝ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում: Այս մասին հաղորդում է RIA Novosti գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի ծառայությունը: «ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն՝ 2017թ. մարտի 1-ին Աղդամի շրջանի Չեմենլի գյուղի ուղղությամբ՝ Արցախի շփման գծում, նախատեսվում է հերթական մոնիթորինգի անցկացում»,-ասվում է  գերատեսչության հաղորդագրության մեջ: Ադրբեջանի ՊՆ-ն հստակեցրել է, որ ադրբեջանական կողմից մոնիթորինգը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի օգնականներ Իրժի Աբերլեն (Չեխիա) և Փեթեր Սվեդբերգը (Շվեդիա):