«Հանցագործ միգրանտները» հեռանում են ԱՄՆ-ից. Թրամփ

«Հանցագործ միգրանտները» հեռանում են ԱՄՆ-ից. Թրամփ

ԱՄՆ-ի տարածքում հանցագործություններ կատարած եկվորներն արդեն սկսել են հեռանալ երկրից՝ Ազգային անվտանգության նախարարության (ԱԱՆ) նոր ղեկավարության ջանքերի շնորհիվ: Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, այս մասին փետրվարի 27-ին Breitbart ցանցային հրատարակությանը տված հարցազրույցում հայտնել Է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը: «Դուք արդեն կարող եք տեսնել, թե մենք ինչպես ենք գործում: Նայեք, թե ինչ Է անում գեներալ (Ջոն) Քելլին (ԱԱՆ-ի ղեկավարը): Նա վտարում Է վատերին, նրանք հեռանում են: Մենք կենտրոնացել ենք նրանց վրա, ովքեր իրենց վատ են պահում»,- ասել Է Թրամփը: ԱՄՆ-ի նախագահն ըստ որում հերթական անգամ հավաստիացրել Է, որ Մեքսիկայի հետ սահմանին պատ կկառուցվի, այդ գործընթացն «ընթանում Է ժամանակացույցի գերազանցմամբ»: