Բարդ մեխանիզմ է՝ հաշվիչի աշխատանքն արագացնելու և ցուցմունքը փոխելու համար. ՀԽ անդամի բացահայտումը

«Առաջին լրատվական»- ի հետ զրույցում Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանն իր մտահոգություններն արտահայտեց հունվարին կումունալ վճարումների մեծ թիվ կազմելու առնչությամբ: «Կարող եմ ֆիքսել, որ վճարները պետք է նվազեին, բայց ավելացել են. մենք դեկտեմբերին 25 000 դրամ ավելի քիչ վճարեցինք կոմունալ ծախսերի համար, քան հունվարին: Թե ոնց եղավ, չգիտեմ: Իբրև թե գազը 4-5 դրամով էժանացավ, բայց արդյունքում մարդիկ միջին հաշվով հունվարի կոմունալ ծախսերի համար 15 000-20 000 դրամ ավել են մուծել, քան դեկտեմբերի: Ամենայն հավանականությամբ՝ գազի որակն է ընկել: Հնարավոր է նաև բարդ մեխանիզմ են մտածել, թե ինչպես անեն, որպեսզի արագացնեն հաշվիչների աշխատանքը և ցուցմունքները փոխվեն»,- նշեց Ա. Սադոյանը: Մանրամասները՝ տեսանյութում: