«Գազպրոմ»-ում հայտնել են «Թուրքական հոսք»-ի ծովային հատվածի կառուցման ժամկետները

«Գազպրոմ»-ում հայտնել են «Թուրքական հոսք»-ի ծովային հատվածի կառուցման ժամկետները

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը նախատեսում է «Թուրքական հոսք» գազամուղի ծովային հատվածի կառուցումը սկսել առաջիկա մի քանի ամիսների ընթացքում: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտնել է «Գազպրոմ»-ի կառավարման խորհրդի անդամ Օլեգ Աքսյուտինը: «Այժմ ՌԴ տարածքում ավարտված է գազատրանսպորտային համակարգի ընդլայնման հարցերով աշխատանքների մեծ մասը, առաջիկա մի քանի ամիսներին՝ ընթացիկ տարվա երկրորդ կեսին, մենք պատրաստվում ենք սկսել ծովային հատվածի կառուցումը»,- ասել է Աքսյուտինը: