Կալիֆոռնիայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների վրա. կան զոհեր

Կալիֆոռնիայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների վրա. կան զոհեր

Կալիֆոռնիա նահանգի Ռիվերսայդ քաղաքում ոչ մեծ ինքնաթիռն ընկել է բնակելի տների վրա, ինչի հետևանքով զոհվել է 4 մարդ, վիրավորվել՝ 2-ը, հաղորդում է Associated Press-ը: Cessna 310 ինքնթիռը, որում գտնվել են ամուսնկան զույգ և երեք դեռահասներ, վթարի է ենթարկվել Սան Խոսեի Ռիվերսայդ օդանավակայանից կատարած թռիչքից մի քանի րոպե հետո: Ավիավթարի հետևանքով զոհվել է ինքնաթիռում գտնվող հինգ մարդկանցից չորսը, դեռահաս աղջիկներից մեկը ողջ է մնացել: Ինքնաթիռի ընկնելու հետևանքով հրկիզվել են բնակելի երկու տներ, հարևան մի քանի շինություններ վնասվել են: Այրվող շինություններից մեկում հրշեջները հայտնբերել են անգիտակից վիճակում գտնվող տուժածի, որը հոսպիտալացվել է: Տրանսպորտի ազգային անվտանգության խորհուրդը պարզում է տեղի ունեցածի հանգամանքները: