Բազմածեծ. Բազմասեր Առաքելյանը արշավն սկսել է ծեծուջարդով. հիմա էլ թիրախում ՀՀԿ-ի մյուս թեկնածուն է. «Ժամանակ»

Բազմածեծ. Բազմասեր Առաքելյանը արշավն սկսել է ծեծուջարդով. հիմա էլ թիրախում ՀՀԿ-ի մյուս թեկնածուն է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Արագածոտնի մարզում առաջադրված նախկին ԲՀԿ-ական Բազմասեր Առաքելյանը նախընտրական արշավը սկսել է ծեծուջարդով։ Նախօրեին մենք գրել էինք, որ ծեծկռտուքը է եղել Բազմասեր Առաքելյանի և նույն տարածքում առաջադրված «Ծառուկյան» դաշինքի թեկնածուի աջակիցների միջև։ Այս դեպքից հետո Բազմասեր Առաքելյանը Արագածոտնի մարզի հայրենի Փարպի գյուղում գտնվող իր տունն է հրավիրել դաշնակցական համագյուղացիներից մեկին, ու տեղեկանալով, որ նա քվեարկելու է Դաշնակցության օգտին, դաժան ծեծի է ենթարկել նրան, որին տեղափոխել են հիվանդանոց։ Պատգամավորներն ու կողմնակիցները նաև հարձակվել են տուժածի եղբոր վրա։ Նշենք, որ այս միջադեպի հետ կապված արդեն իսկ նյութեր են պատրաստվում։ Բացի այդ, մեզ հասած տեղեկություններով՝ հիմա դաշնակցականները սպառնում են Առաքելյանին։ Բազմասեր Առաքելյանն այժմ թիրախավորել է Արագածոտն մարզի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբորը՝ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված Նաիրի Սահակյանին։ Նրա հետ հարաբերությունները ևս լարված են։ Նաիրի Սահակյանի հետ լարված է նաև ՀՀԿ-ական, հիմա ԲՀԿ ռեյտինգայինով առաջադրված Խաչիկ Մանուկյանը»:   Լուսանկարը՝  ArmLur.am-ի