Հարավային Կորեայի ՊՆ-ն ձեռք է բերել գոլֆի դաշտ՝ ԱՄՆ ՀՀՊ համալիրի տեղակայման համար

Հարավային Կորեայի ՊՆ-ն ձեռք է բերել գոլֆի դաշտ՝ ԱՄՆ ՀՀՊ համալիրի տեղակայման համար

Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը համաձայնագիր է կնքել Lotte Group ճապոնա-կորեական կոնգլոմերատի հետ՝ երկրի հարավ-արևելքում գտնվող հողատարածքի սեփականության փոխանցան մասին, որտեղ կտեղակայվի ամերիկյան հակահրթիռային THAAD համալիրը։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով գերատեսչության հաղորդագրությանը։ Ներկայում այդ տարածքը ծառայում է որպես գոլֆի դաշտ։ Այսպիսով՝ THAAD-ի տեղակայումը տեղի կունենա նախկինում հաստատված պլանի համաձայն՝ մինչ ընթացիկ տարվա ավարտը։ Սպասվում է, որ համալիրը Հարավային Կորեայում կլինի հունիսին կամ հուլիսին։