Թրամփը Օբամային մեղադրել է տեղեկատվական արտահոսքեր կազմակերպելու մեջ

Թրամփը Օբամային մեղադրել է տեղեկատվական արտահոսքեր կազմակերպելու մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ իր անձի վարկաբեկմանն ուղղված տեղեկատվական արտահոսքերի հետևում կանգնած են երկրի նախագահ Բարաք Օբաման և նրա մարդիկ։ «Կարծում եմ, որ (նախկին) նախագահ Օբաման է դրանց հետևում, քանի որ դրանց հետևում կանգնած են նրա մարդիկ»,-ասել է Թրամփը։ ԱՄՆ նախագահը հստակեցրել է, որ ինքը խոսում է շատ լուրջ արտահոսքերի մասին, որոնք չափազանց բացասաբար են անդրադառնում երկրի ազգային անվտանգության վրա։ Թրամփի կարծիքով՝ իր քաղաքական կարիերային վերաբերող տեղեկատվական արտահոսքերը, ըստ ամենայնի, կշարունակվեն։