Հարավային Ամերիկայի ափերի մոտ առգրավվել է 1999 թ-ից ի վեր կոկաինի խոշորագույն խմբաքանակը

Հարավային Ամերիկայի ափերի մոտ առգրավվել է 1999 թ-ից ի վեր կոկաինի խոշորագույն խմբաքանակը

Հարավային Ամերիկայի ափերի մոտ ԱՄՆ առափնյա պահպանության ծառայությունը Տրինիդադ և Տոբագոյի առափնյա պահպանության աշխատակիցների հետ համատեղ առգրավվել են 1999 թվականից ի վեր կոկաինի խոշորագույն խմբաքանակը։ Առգրավումը կատարվել է միջազգային ջրերում՝ Սուրինամից ոչ հեռու։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Նշվում է, որ ձկնորսական նավից առգրավվել է 4.2 տոննա կոկաին։ Խմբաքանակի արժեքը գնահատվում է մոտ 125 մլն դոլար։ Նավում գտնված Գայանայի քաղաքացիները ձերբակալվել են և տեղափոխվել Վիրջինյան կղզիներ, որտեղ նրանց նկատմամբ հետաքննություն կանցկացվի։ Անօրինական բեռը փոխանցվել է Պուերտո-Ռիկոյում թմրանյութերի դեմ պայքարի ԱՄՆ վարչության մասնագետներին։