Մարդկային գործոնն անվանվել է «Օսկարի» ժամանակ գրանցված շփոթմունքի «մեղավոր»

Մարդկային գործոնն անվանվել է «Օսկարի» ժամանակ գրանցված շփոթմունքի «մեղավոր»

«Օսկար» կինոմրցանակաբաշխության քվեարկության արդյունքներին հետևող PriceWaterhouseCoopers(PwC) աուդիտորական ընկերության ամերիկյան ստորաբաժանման նախագահ Թիմ Ռայանը հայտարարել է, որ «Օսկարի» հանդիսության ժամանակ սխալմունքը տեղի է ունեցել մարդկային գործոնի պատճառով։ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում մրցանակակրին հայտարարող Ուորեն Բիթիին սխալ ծրար է փոխանցել PwC-ի ներկայացուցիչ Բրայան Կալինանը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Երեկ սկզբում սխալմամբ հաղթող էր հայտարարվել «Լա Լա լենդ» մյուզիքլը, իսկ այնուհետև հաղորդվել էր սխալմունքի մասին ու հաղթող էր անվանվել «Լուսնի լույսը։ Ավելի ուշ ասվել էր, որ կազմակերպիչները շփոթել են ծրարները։