Սերժ Սարգսյանը բարկացել է. «Սահմանը չանցնեք». «ՀԺ»

Սերժ Սարգսյանը բարկացել է. «Սահմանը չանցնեք». «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեզ հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը շաբաթ օրը ՀՀԿ կենտրոնական գրասենյակում հանդիպել է Հանրապետական կուսակցության ռեյտինգային՝ ավելի քան 100 թեկնածուների և բոլոր ընտրատարածքների շտաբների համակարգողների հետ: Մեր տեղեկություններով՝ Սարգսյանը բարկացել է Արարատի մարզում անցած շաբաթ տեղի ունեցած միջադեպի պատճառով և պատվիրել, որ նման դեպքերը չկրկնվեն: Մասիսում բախվել էին ՀՀԿ‐ի ռեյտինգային թեկնածուներ Մուրադ Մուրադյանի ու Արայիկ Գրիգորյանի թիմակիցները, քանի որ վերջինս իր նախընտրական շտաբը տեղակայել էր թիմակցի շտաբի հարևանությամբ: Ս. Սարգսյանը երկուսին էլ նախատել է և բոլորին պատվիրել չխանգարել միմյանց ու չանցնել սահմանը»: Մ. Մուրադյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ Ս. Սարգսյանն իրեն արգելել է վիճաբանություններ հրահրելը: «Մանրամասն չասեմ՝ ինչ է ասել, բայց ասել է, որ կարգուկանոն լինի, վեճեր չլինեն: Ասել է, ոչ մեկը չպետք է մյուսին խանգարի, միտումնավոր վեճեր սկսի: Բոլոր տիպի դիտողություններն էլ արել է»,‐ հավելեց նա»:   Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում