YouTube-ում տեսանյութերի ամենօրյա դիտումների տևողությունը հասել է 1 միլիարդ ժամի

YouTube-ում տեսանյութերի ամենօրյա դիտումների տևողությունը հասել է 1 միլիարդ ժամի

YouTube վիդեոհոսթինգում տեսանյութերի ամենօրյա դիտումների տևողությունը հասել է 1 մլրդ ժամի։ Այս մասին հայտնել է տեխնոլոգիական հարցերով ընկերության փոխնախագահ Քրիստոս Գուդրոուն YouTube-ի պաշտոնական բլոգում։ «YouTube-ում միլիարդ ժամ տեսանյութ նայելու համար Ձեզնից կպահանջվի ավելի քան 100 հազար տարի։ 100 հազար տարի առաջ մեր նախնիներն աշխատել են քարե գործիքներով և գաղթել Աֆրիկայից, մինչդեռ երկրի վրա թափառել են մամոնտներն ու մաստոդոնտները։ Անցկացնելով 100 հազար տարի լույսի արագությամբ ուղևորության վրա՝ կարելի է հասնել Ծիր Կաթինի մի ծայրից մյուսը»,-նշել է նա։ YouTube վիդեոհոսթինգը գործարկվել է 2005 թվականի փետրվարին, 1.5 տարի անց այն ձեռք է բերել Google-ը։ 2016-ի դեկտեմբերին այն դարձել է աշխարհում ժողովրդականությամբ երկրորդ կայքը։