Կոտայքում Բուլկի Արամն ու «կոնտրաբանդայի» Սանամյանը նեղացնում են իրենց կուսակից փոխմարզպետին. «Փաստ»

Կոտայքում Բուլկի Արամն ու «կոնտրաբանդայի» Սանամյանը նեղացնում են իրենց կուսակից փոխմարզպետին. «Փաստ»

Կոտայքի մարզում Հանրապետական կուսակցությունը ռեյտինգային ցուցակով հիմնականում երեք առաջատար կադր ունի, որոնց ձայների հետ մեծ հույսեր է կապում: Առաջինը մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Սամվել Սանամյանը, երկրորդը` իրեն առաջինը համարող, նախկին նախարար Արամ Հարությունյանը (Բուլկի Արամ) և Կոտայքի փոխմարզպետ, ԵԿՄ խորհրդի անդամ Համլետ Հայրապետյանը: «Փաստի» տեղեկություններով` Բուլկին Եղվարդի կողմից, Սանամյանը Հրազդանի կողմից «եկել–մտել են» Համլետի տարածքներ ու ձայներ են փախցնում: Այսինքն` տարածքները պայմանականորեն բաժանելուց հետո երկու զոռբաները նեղում են խեղճ փոխմարզպետին: Երեկ Հայրապետյանը դիմել է ՀՀԿ գրասենյակ` իր կուսակից Բուլկի Արամին և «Կոնտրաբանդայի» Սանամյանին կարգի հրավիրելու հույսով: ՀՀԿ վերնախավը կորոշի` թույլ տա՞լ շարունակվեն այս երկուսի ոտնձգությունները, թե՞ Համլետին աջակցել:   Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: