SpaceX-ը հայտնել է 2018-ին երկու զբոսաշրջիկի Լուսին ուղարկելու պլանի մասին

SpaceX-ը հայտնել է 2018-ին երկու զբոսաշրջիկի Լուսին ուղարկելու պլանի մասին

Ամերիկյան մասնավոր տիեզերական SpaceX ընկերությունը հայտարարել է դեպի Լուսին երկու զբոսաշրջիկի թռիչք կազմակերպելու պլանի մասին։ Այս մասին փոխանցում է BBC-ն։ Ընկերության հիմնադիր և ղեկավար Իլոն Մասկը հստակեցրել է, որ տիեզերանավի ուղևորները կդառնան ոչ պրոֆեսիոնալ աստղագնացներ, այլ անձիք, ովքեր ցանկանում են տիեզերական թռիչք կատարել և արդեն զգալի ներդրումներ են կատարել։ Նա չի հստակեցրել ապագա տիեզերական զբոսաշրջիկների անունները՝ նշելով միայն, որ նրանք Հոլիվուդից չեն։ Արդեն այս տարի նրանք կանցնեն անհրաժեշտ բժշկական ստուգում, որից հետո կսկսեն նախապատրաստվել թռիչքին։ «Այս ծրագիրը հնարավորություն է մարդկության համար վերջին 45 տարում առաջին անգամ վերադառնալու հեռավոր տիեզերք»,-ասել է Իլոն Մասկը։ Նա ընդգծել է, որ դեպի Լուսին թռիչքի պլանները հնարավոր են դարձել՝ շնորհիվ ամերիկյան աերոտիեզերական NASA գործակալության հետ SpaceX-ի համագործակցության։ Վերջին անգամ մարդիկ Լուսին են թռել 1970-ականների սկզբին։ Այնուհետև NASA-ն որոշել է փակել իր լուսնային «Ապոլլոն» ծրագիրը՝ դրա չափազանց մեծ արժեքի պատճառով։