Հոլիվուդը չափազանց շատ է ընկղմվել քաղաքականության մեջ. Թրամփը՝ «Օսկարի» սխալմունքի մասին

Հոլիվուդը չափազանց շատ է ընկղմվել քաղաքականության մեջ. Թրամփը՝ «Օսկարի» սխալմունքի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Breitbart News-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ «Օսկարի» 89-րդ արարողությանը սկանդալի է հանգեցրել այն, որ Հոլիվուդը չափազանց շատ է ընկղմվել քաղաքականության մեջ։ Թրամփը նշել է նաև, որ այդ հանդիսությունը կորցրել է երբեմնի հմայքը։ «Կարծում եմ՝ նրանք այնքան ուժգին էին կենտրոնացել քաղաքականության վրա, որ վերջում չկարողացան համատեղ գործել։ Փոքր-ինչ տխուր էր։ «Օսկարին» զրկեցին հմայքից։ Չեմ կարող ասել, որ այն շատ փայլուն երեկո էր»,-ասել է պետության ղեկավարը։ «Ինչ-որ առանձնահատուկ բան պակասում էր, և ամենն ավարտվեց տխուր»,-ընդգծել է Թրամփը։