ԱՄՆ Սենատը 79-ամյա միլիարդատիրոջը հաստատել է առևտրի նախարարի պաշտոնում

ԱՄՆ Սենատը 79-ամյա միլիարդատիրոջը հաստատել է առևտրի նախարարի պաշտոնում

ԱՄՆ Սենատը կողմ է քվեարկել միլիարդատեր Ուիլբոր Ռոսի թեկնածությանը ԱՄՆ առևտրի նախարարի պաշտոնում։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ 79-ամյա ներդրողի թեկնածությանն աջակցել է 72 սենատոր, դեմ են արտահայտվել 27 օրենսդիրներ։ Կողմ քվեարկողների թվում 19-ը եղել են Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներ։ Ռոսը մասնագիտացած է սնանկացող ընկերությունների վերավաճառքով։ Ռոսի կարողությունը գնահատվում է 2.9 մլրդ դոլար։ Գործարարը հայտնի է որպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տնտեսական ծրագրի կողմնակից, ով հանդես է գալիս առևտրային համաձայնագրերի վերանայման, ինչպես նաև ԱՄՆ-ում նոր աշխատատեղերրի ստեղծման օգտին։ Թրամփը նախընտրական արշավի ժամանակ հայտարարել էր Անդրատլանտյան գործընկերությունից դուրս գալու անհրաժեշտությա մասին։ Իր ծրագրի այդ կետը Թրամփն արդեն իրագործել է. համապատասխան հրամանը նա ստորագրել է 2017 թվականի հունվարի 24-ին։