ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել անհապաղ վերսկսել բանակցությունները ԼՂ հարցի շուրջ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել անհապաղ վերսկսել բանակցությունները ԼՂ հարցի շուրջ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն անհանգստացած է ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրմամբ, ինչպես նաև կոչ է անում հակամարտող կողմերին պահպանել հրադադարի ռեժիմն ու անհապաղ վերսկսել առարկայական բանակցությունները։ Այս մասին լրագրողներին հայտնել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը՝ փոխանցում է TASS գործակալությունը։ «Մենք անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկնաքով ընդհարումների մասին վերջին հաղորդագրություններից»,-ասել է նա՝ նշելով, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը լիովին աջակցում է ԼՂ հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, որոնք ուղղված են լարվածության վտանգավոր մակարդակի նվազեցմանն ու իրավիճակի հետագա էսկալացիայի կանխմանը։ Դյուժարիկի խոսքով՝ համաշխարհային կազմակերպության վարչական ղեկավարը կոչ է անում բոլոր կողերին զերծ մնալ ցանկացած գործողություններից, որոնք կարող են վնաս հասցնել կրակի դադարեցման մասին համաձայնագրին, և առանց հապաղելու վերսկսել առարկայական բանակցությունները՝ ուղղված ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը։