Սիրիայի Արևելյան Գուտայում ավելի քան 400 հազար մարդ գտնվում են պաշարման մեջ

Սիրիայի Արևելյան Գուտայում ավելի քան 400 հազար մարդ գտնվում են պաշարման մեջ

Ավելի քան 400 հազար մարդ մնում են պաշարման մեջ Սիրիայի Արևելյան Գուտա բնակավայրում, որտեղ ակտիվացել են բախումները, երկուշաբթի օրը հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: «Մենք ծայրահեղ անհանգստացած ենք ավելի քան 400 հազար մարդկանց անվտանգության և պաշտպանության համար, ովքեր մնում են պաշարման մեջ Արևելյան Գուտայում: Վերջին շաբաթվա ընթացքում հաղորդագրություններ են ստացվել Արևելյան Գուտա շրջանում ինտենսիվ բախումների մասին, որոնք հանգեցրել են խաղաղ բնակիչների մահվան և վիրավորվելուն, ինչպես նաև քաղաքացիական ենթակառուցվածքների վնասների»,- ասել է Դյուժարիկը ճեպազրույցի ընթացքում: ՄԱԿ-ը հնարավորություն չունի գնահատելու այդ բնակավայրում իրավիճակը, քանի որ վերջին անգամ համաշխարհային կազմակերպությունը այնտեղ է այցելել 2016 թվականի հոկտեմբերի վերջին: «ՄԱԿ-ը հակամարտության բոլոր կողմերին կոչ է անում խնայել խաղաղ բնակիչներին և քաղաքացիական ենթակառուցվածքները, ապահովել անխոչընդոտ, պարբերական և առանց պայմանների հասանելիություն Սիրիայի բոլոր կարիքավոր մարդկանց: Դա ներառում է Արևելյան Գուտայի մի քանի շրջանների հասանելիության համար վերջերս արված հարցումները»,- ասել է Դյուժարիկը: