Քլինթոնը Թրամփին քննադատել է ատելության հողի վրա հանցագործությունների աճի դեմ անգործունակության համար

Քլինթոնը Թրամփին քննադատել է ատելության հողի վրա հանցագործությունների աճի դեմ անգործունակության համար

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը երկրի նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել զբաղվել երկրի տարածքում ատելության հողի վրա հանցագործությունների աճի խնդրով, հայտնում է Gazeta.ru-ն: «Ատելության հողի վրա սպառնալիքների և հանցագործությունների աճի պայմաններում մենք պետք է @POTUS-ին (ԱՄՆ նախագահի Twitter-ի էջը) կոչ անենք գործել: Նա պետք է ինքը կանգնի որպես քաղաքացիների պաշտպան և արտահայտվի»,- գրել է Քլինթոնը Twitter-ում: Նա նաև քննադատել է Թրամփի միգրացիոն քաղաքականությունը, հայտարարելով, որ ԱՄՆ-ում անվտանգության մակարդակի բարձրացման փոխարեն այն քաղաքացիների շրջանում առաջացնում է վախ և զայրույթ: