ԱՄՆ-ում ամենաքիչը 16 հրեական կենտրոններ պայթյունի սպառնալիք պարունակող հաղորդագրություններ են ստացել

ԱՄՆ-ում ամենաքիչը 16 հրեական կենտրոններ պայթյունի սպառնալիք պարունակող հաղորդագրություններ են ստացել

ԱՄՆ-ում ամենաքիչը 16 հրեական կենտրոններ հաղորդագրություններ են ստացել պայթյունի սպառնալիք պարունակող բովանդակությամբ՝ տեղեկացնում է NBC հեռուստաալիքը: Հաղորդագրությունները ստացել են հրեական կենտրոնները և ցերեկային դպրոցները Հյուսիսային Կարոլինայում, Ալաբամայում, Ֆլորիդայում, Փենսիլվանիայում, Նյու Ջերսիում և Ինդիանայում: Կենտրոնների այցելուները և աշակերտները տարհանվել են: Նշվում է, որ վերջին վեց շաբաթվա ընթացքում սա արդեն նման հաղորդագրությունների հինգերորդ ալիքն է: