Չգիտեմ որոշումը որտեղից է գալիս. Կարեն Ավագյանը՝ ԵՊՀ ռեկտորի խայտառակ որոշման մասին

«ԵՊՀ ղեկավարությունը որոշել է կտրուկ նվազեցնել այն ուսանողների թիվը, ովքեր գերազանց առաջադիմութան համար օգտվում էին ուսման վարձի զեղչից։ Ռեկտոր Արամ Սիմոնյանը այդ քայլը բացատրել է միջոցների սղությամբ։ Մինչդեռ ԵՊՀ-ն  ամեն տարի «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ին է փոխանցում մոտ 100 միլիոն դրամ։ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանն «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում անդրադառնալով այս դիտարկմանը, նշեց, որ «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ը տարիների ընթացքում մոտ 5000 ուսանողի ուսման վարձ է փոխհատուցել: «Չգիտես ինչու ուղղորդված որոշակի գործընթաց է սկսվել «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի դեմ»,- ընդգծեց Կ. Ավագյանը: «Չգիտեմ որոշումը որտեղից է գալիս և որ ուսանողներին է վերաբերում»,- նշեց Կարեն Ավագյանը՝ ԵՊՀ ռեկտորի որոշման մասին: Մանրամասները՝ տեսանյութում: