Տարոն Մարգարյանն «առաջին անգամ է լսում», որ իր աներձագի համար մանկապարտեզներում ստորագրահավաք է սկսվել

«Հիացած ենք մեր երիտասարդներով, դա ոգևորում է, մենք մեր ապագան տեսնում են լուսավոր»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով Անդրանիկ Մարգարյանի անվան ՀՀԿ քաղաքական դպրոցի  առաջին շրջանավարտների ելույթներին: Անդրադառնալով հարցին, թե պատժամիջոցներ կկիրառվե՞ն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հարսի նկատմամբ, արդեն պարզվե՞լ է նա աշխատանքի ժամին է քարոզչությամբ զբաղվել, թե՞ ոչ, քաղաքապետը նշեց, որ կրթության վարչությունը զբաղվում է այդ հարցով, ավարտելուց հետո պարզ կլինի: Անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին իր աներձագի համար մանկապարտեզներում ստորագրահավաք սկսվելու վերաբերյալ, Տարոն Մարգարյանը նշեց, որ առաջին անգամ է նման բան լսում: Մանրամասները՝ տեսանյութում: