Հնարավոր է՝ Գյուլենը թաքնվի Կանադայում. Թուրքիայի փոխվարչապետ

Հնարավոր է՝ Գյուլենը թաքնվի Կանադայում. Թուրքիայի փոխվարչապետ

Թուրքիայի իշխանությունները զգուշանում են, որ ընդդիմադիր քարոզիչ Ֆեթհուլահ Գյուլենը, հնարավոր է, ԱՄՆ-ից փախչի Կանադա: Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը՝ գրում է trend.az-ը: «Մենք լուրջ հետախուզական տվյալներ ունենք նրա մասին, որ ԱՄՆ-ում գտնվող FETO-ն, հնարավոր է, փախչի Կանադա, որտեղ նա հողատարածքներ ունի գնած, տնտեսություն, ինչի շնորհիվ կարող է այնտեղ ապրել: Մենք այդ տեղեկությունը տրամադրել ենք ԱՄՆ-ին և հույս ունենք, որ այնտեղ բոլոր միջոցները ձեռք կառնեն»,- ասել է Քուրթուլմուշը: