Մասիսում ՀՀԿ-ականների բախման գլխավոր դերակատարներից մեկը Վլ. Գասպարյանի թիկնազորի պետի քաղաքապետ փեսայի եղբայրն է

Մասիսում ՀՀԿ-ականների բախման գլխավոր դերակատարներից մեկը Վլ. Գասպարյանի թիկնազորի պետի քաղաքապետ փեսայի եղբայրն է

Մասիս քաղաքում նախընտրական կրքերը կարծես թե մեղմացել են։ Անգամ հաջողվել է իրավիճակը հարթել առանց քրեական գործերի։ Մեր տեղեկություններով՝ Մասիսում ՀՀԿ-ականների բախման միջադեպի գլխավոր դերակատարներից մեկն էլ եղել է Մասիսի քաղաքապետ, Վովա Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փեսա Դավիթ Համբարձումյանի եղբայրը։ Վերջինս մեր տեղեկություններով՝ անձամբ է զանգել Արայիկ Գրիգորյանի շտաբ ու հայտնել է, որ խոսելու բան ունեն։ Սակայն շտաբի պատասխանատու Էդգար Ավոյանը, որը Արարատի գազի վարչության պետն է, հասցրել է «թռնել», Ավոյանը կանխատեսելով տհաճ զարգացումներ՝ Սամվել Հակոբյանին առաջարկել է միասին հեռանալ շտաբի տարածքից, բայց Սամվելը, ով ի դեպ, տեղի ունեցած ծեծկռտուքից ամենաշատ տուժողն է, չի գնացել ընկերոջ հետևից։ Սա իր հերթին խժդժություններ է առաջացրել Գրիգորյանի կողմնակիցների միջև։ Նշենք նաև, որ մեր տեղեկություններով՝ այդ օրվա միջադեպի գործով Արարատի մարզային ոստիկանությունը, ոստիկանապետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ բերման է ենթարկել Մուրադ Մուրադյանի կողմնակից մի խումբ երիտասարդների, սակայն Դավիթ Համբարձումյանը աներոջ միջոցով բոլորի հարցերը լուծել է և ոչ մեկի վրա գործ չի հարուցվել: Հիշեցնենք, որ նախօրեին Մասիս քաղաքում բախվել էին ՀՀԿ երկու թեկնածուների՝ Արայիկ Գրիգորյանի և Մուրադ Մուրադյանի կողմնակիցները։ Վեճը ծագել էր այն պատճառով, որ Մուրադ Մուրադյանի որդիների ընկերներից մի քանիսն անցել էին Գրիգորյանների կողմը՝ նշելով, որ խորհրդարանական ընտրություններին պաշտպանելու են վերջինիս թեկնածությունը։