Ստամբուլում կայացել է Էրդողանի մասին ֆիլմի պրեմիերան

Ստամբուլում կայացել է Էրդողանի մասին ֆիլմի պրեմիերան

Ստամբուլում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի մասին պատմող «Առաջնորդը» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան՝ տեղեկացնում է TRT հեռուստաընկերությունը: Ֆիլմում մասնավորապես ներկայացվում է Թուրքիայի առաջնորդի մանկությունը, Ստամբուլի քաղաքապետարանում նրա աշխատանքը, 1997թ. միջկրոնական վեճեր հրահրելու մեղադրանքով նրա չորսամսյա բանտարկությունը: Ֆիլմի նկարահանումները ընթացել են Ստամբուլում, Քըրքլարելիում և Հյուսիսային Կիպրոսում: Ֆիլմը էկրան կբարձրանա մարտի 3-ին: