Ստամբուլի ոստիկանությունը հարցաքննում է Welt-ի թղթակցին. ԶԼՄ-ներ

Ստամբուլի ոստիկանությունը հարցաքննում է Welt-ի թղթակցին. ԶԼՄ-ներ

Ստամբուլի դատախազությունը հարցաքննում է գերմանական Welt թերթի լրագրող Դենիզ Յուջելին, ում ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով ձերբակալել էին փետրվարի 14-ին՝ տեղեկացնում է CNN Turk-ը: Ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Թուրքիայի ու Գերմանաիայի քաղաքացիություն ունեցող Յուջելը լուսաբանել է Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Բերատ Ալբայրաքի նամակագրական կայքը կոտրելու մասին տեղեկությունը: Նախարարի նամակները հետագայում հրապարակվել են WikiLeaks-ի կողմից: Գերմանիայի ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ հետաքննությունը կանցկացվի օրենքի գերակայությամբ: Յուջելի փաստաբանը տեղեկացրել է, որ հարցաքննությունը գաղտնի է անցկացվում, և իրեն հայտնի չէ, թե հստակ ինչ մեղադրանք է ներկայացված իր պաշտպանյալին: