Իրանի իշխանությունները շնորհավորել են Ասղար Ֆարհադիին «Օսկար»-ի արժանանալու առթիվ

Իրանի իշխանությունները շնորհավորել են Ասղար Ֆարհադիին «Օսկար»-ի արժանանալու առթիվ

Իրանի իշխանությունները շնորհավորել են ռեժիսոր Ասղար Ֆարհադիին «Օսկար» մրցանակի արժանանալու առիթով՝ տեղեկացնում է Associated Press-ը: Ռեժիսորի «Կոմիվոյաժերը» («Շրջավաճառը», Commis voyageur) ֆիլմը ճանաչվել է «Լավագույն օտարալեզու ֆիլմ»: Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ինքը հպարտ է ֆիլմի՝ «Օսկարի» արժանացած և Դոնալդ Թրամփի՝ ներգաղթի վերաբերյալ հրամանագրի դեմ հանդես եկած դերասանական կազմով: Իրանի փոխնախագահ Էսհակ Ջահանգիրին նույնպես շնորհավորել է Ֆարհադիին և նշել, որ ռեժիսորը որոշել է չներկայանալով բոյկոտել հանդիսությունը՝ ի նշան բողոքի: