Նյու Յորքում և Վաշինգտոնում հայերը բողոքի ցույցեր են անցկացրել ադրբեջանական ագրեսիայի դեմ

Նյու Յորքում և Վաշինգտոնում հայերը բողոքի ցույցեր են անցկացրել ադրբեջանական ագրեսիայի դեմ

Նյու Յորքում և Վաշինգտոնում հայերը բողոքի ցույցեր են կազմակերպել Արցախի Հանրապետության դեմ Ադբեջանի սանձազերծած հերթական սադրանքի դեմ: Ինչպես հաղորդում է The Armenian Weekly պարբերականը, ցույցերը տեղի են ունեցել փետրվարի 24-ին և 26-ին: Վաշինգտոնում կազմակերպված ակցիայի ժամանակ հայ ակտիվիստները դիմավորել են ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի ավտոշարասյունը: Ցուցարարների ձեռքերին եղել են «Արցախը Հայաստան է», «Ալի՛և, բավական է ռմբակոծես խաղաղ բնակիչներին» գրությամբ պաստառներ: Հայ ակտիվիստներն ԱՄՆ իշխանություններին կոչ են արել դատապարտել Ադրբեջանի սադրիչ գործողությունները, որոնք կրկին կարող են հանգեցնել լայնածավալ բախումների: Նրանք նաև պահանջել են պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին՝ 1988թ. փետրվարի 29-ին Սումգայիթում հայ բնակչության զանգվածային ջարդերի համար: