Երթևեկության տուգանքները չվճարելու համար սահմանված 25 և 50 տոկոսի տուգանքը կհանվի. փոխոստիկանապետ

ՀՀ կառավարությունն առաջարկում է վերացնել ճանապարհային երթևեկության ոլորտում թույլ տրվող իրավախախտումների համար նշանակվող տուգանքները սահմանված ժամկետում չվճարելու հիմքով դրանց նկատմամբ 25 և 50 տոկոսի չափով հաշվարկվող ավելացումների ինստիտուտի կիրառությունը: ԱԺ-ում այս մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը: Փոխոստիկանապետի խոսքով՝ փոփոխության արդյունքում ակնկալվում է ունենալ տուգանքների հաշվառման ու գանձման առավել պարզ ու մարդու իրավունքների տեսանկյունից արդյունավետ համակարգ: Մանրամասները՝ տեսանյութում: