Լևոն Յոլյանն անխոցելի է. Վահրամ Բաղդասարյան

ԱԺ քառօրյա նիստում այսօր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասրյանը, անդրադառնալով Լևոն Յոլյանի՝ ՎՊ նախագահի թեկնածությանը, նշեց, որ ելույթներում խոսվում է նրա՝ լավ մարդկային կերպարի ու կենսագրության մասին: «Լավ մարդ լինելը, հայրենասեր լինելը իհարկե բավարար չէ, բայց անհրաժեշտ պայման է... Ես շատ հպարտ եմ, որ նա մարդկային դրական հատկանիշներ ունի և այդ առումով անխոցելի է: Մենք գործ ունենք պարկեշտ հայի հետ, հրաշալի ընտանիք ունեցող, պատկառելի անձնավորության հետ, բոլոր ոլորտներում, որտեղ նա աշախատել է, եղել է բավականին պատասխանատու»,- նշեց Վ. Բաղդասարյանը: Մանրամասները՝ տեսանյութում: