Էս երկիրն արդեն վստահելի չէ. ոչ ոք չի ուզում փող դնել. Արամ Մանուկյան

ԱԺ քառօրյա նիստում այսօր ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն իր ելույթում, անդրադառնալով Լևոն Յոլյանի՝ ՎՊ նախագահի թեկնածությանը, նշեց, որ բոլոր ելույթներում խոսվում է նրա՝ լավ մարդկային կերպարի ու կենսագրության մասին. «Ձեր մեջ էլ կան նստած շատ լավ մարդիկ, սակայն իրենց գործառույթները չեն անում: Լևոն Յոլյանին պետք է համարձակություն՝ առկա խնդիրների վերհանման ու լուծման համար»: Պատգամավորը խոսեց կոռուպցիայի մասին՝ նշելով, որ այն մեր երկրում համատարած է, առկա է բոլոր ոլորտներում, և ընդգծելով, որ կոռուպցիայի դեմ պայքարը պետք է լինի ՎՊ գործունեության թիրախը: Անդրադառնալով ներդրումների խնդրին, Մանուկյանը նշեց. «Էս երկիրն արդեն վստահելի չէ. ոչ ոք չի ուզում փող դնել»: Մանրամասները՝ տեսանյութում: