Նա կկարողանա այնպես անել, որ կունենանք լուրջ ՎՊ. ՀՅԴ-ն հույսեր է կապում Լևոն Յոլյանի հետ

ԱԺ այսօրվա նիստում անդրադառնալով Վերահսկիչ պալատի նոր նախագահի ընտրությանը՝ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն իր ելույթում հայտարարեց, որ որքան էլ քննադատության թիրախ է Վերահսկիչ պալատը, հիմա մի թեկնածուի մասին են խոսում, որն ուղղակի զերծ է մնացել նման թիրախավորումներից ու դրական հիմք է ստեղծում: «Լավ հասկանալով ոլորտի նրբություններն ու առավելագույնս օգտագործելով իր փորձը՝ նա կկարողանա այնպես անել, որ կունենանք լուրջ ՎՊ, որը իրական արդյունավետությամբ վեր կհանի ֆինանսների ծախսման, սեփականության տիրապետման փաստերը, որտեղ էլ եւ թաքնված են հենց կոռուպցիոն ռիսկերը»,- նշեց Ա. Ռուստամյանը: Մանրամասները՝ տեսանյութում: