Իմ հարսը բարեհոգի աղջիկ է և շրջապատում ճանաչված. Գալուստ Սահակյան

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հերքում է մամուլում տարածված լուրերը, թե իր հարսը՝ Երևանի թիվ 38 մանկապարտեզի տնօրեն Սեդա Հակոբյանը, հրահանգել է իր ենթակայությամբ գտնվող աշխատողներին մարզերում բնակվող իրենց հարազատներին վերագրանցել թիվ 2 ընտրատարածքում, որտեղ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է Արման Սահակյանը: «Նրանք, ովքեր նման հիմար բաներ են տարածում, հեռու են գտնվում իրականությունից հեռու։ Ձայնագրության մեջ անծանոթ բան չկա, առավել ևս զանգողը զանգահարել է աշխատանքի պահին, ոչ թե ինքն է զանգահարել, այլ իրեն են զանգահարել և խնդիրներ են առաջադրել՝ որտեղ ընտրեն և ինչ անեն։ Այդտեղ որևէ խնդիր չկա, եթե բանի տեղ դնող լինեի, ով որ տարածել է այդ խնդիրը, նրան դատի կտայի», - այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Գալուստ Սահակյանը։ Մանրամասները՝ տեսանյութում: