Պաշտոնապես ներկայացվել է նոր Nokia 3310-ը

Պաշտոնապես ներկայացվել է նոր Nokia 3310-ը

HMD Global ընկերությունը ներկայացրել է Nokia 3310 լեգենդար հեռախոսի նոր տարբերակը Բարսելոնում ընթացող MWC 2017 ցուցահանդեսում։ Նոր Nokia 3310-ը ստացել է 2.4 դյույմանոց դիսփլեյ՝ 320х240 պիքսել խտությամբ։ Սարքը հանդերձված է 2 մեգապիքսելանոց տեսախցիկով, ունի microSD հիշողության քարտի հնարավորություն։ Նախորդի համեմատ հեռախոսն ավելի բարակ ու թեթև է դարձել։ Արտադրողի խոսքով՝ մարտկոցի նոր լիցքավորումը կբավականացնի 22 ժամ զրույցի համար, ինչը 10 անգամ ավելի է, քան օրիգինալ սարքի պարագայում։ Հեռախոսում առկա կլինեն հանրահայտ «Օձ» խաղը և Nokia-ի ֆիրմային զանգերը։ Հեռախոսը հասանելի կլինի մոխրագոյն, կապույտ, կարմիր և դեղին երանգներով՝ 49 եվրո արժեքով։ Վաճառքի մեկնարկի ամսաթիվը դեռևս չի հաղորդվում։