Audi-ն պատրաստվում է նորացված S5 թողարկել

Audi-ն պատրաստվում է նորացված S5 թողարկել

Գերմանական Audi ավտոկոնցեռնը ներկայացրել է նոր գեներացման Audi S5: Ավտոմեքենան միաժամանակ մի քանի տարբերակով է ներկայացվել, հայտնում է gogetnews.info-ն: Խոսքը սպորտքարի, Cabriolet-ի և կուպեի մոդիֆիկացիաների մասին է: Հայտնի է, որ բոլոր տարբերակները կունենան 3-լիտրանոց բենզինային շարժիչ 415 ձիաուժ հզորությամբ 550 Նմ պտտման մոմենտի դեպքում: Audi ընկերության նորույթի պաշտոնական պրեմիերայի ամսաթիվը առայժմ հայտնի չէ: