«Ծառուկյան» դաշինքի ծրագրի դրույթը լուրջ վերլուծական հիմք չունի. «168 ժամ»

«Ծառուկյան» դաշինքի ծրագրի դրույթը լուրջ վերլուծական հիմք չունի. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Ես վստահ եմ, որ մեր այսօրվա ժողովրդագրական իրավիճակի պայմաններում և առաջիկա զարգացումների պայմաններում այդ համակարգն այլընտրանք չունի: Եվ եթե ուղղակի նախընտրական տրամադրություններով պայմանավորված՝ ներկայացվում են տեսակետներ, ես չեմ կարծում, որ դրանք լուրջ վերլուծական հիմք ունեն, որովհետև, եթե նայենք 3 տարվա ընթացքում նոր համակարգի գործունեության նախնական արդյունքները, կարելի է պնդել նաև, որ այսօր մեր ներդրած համակարգը նույնիսկ օրինակելի է համարվում, շատ դեպքերում փորձ է արվում նույնիսկ այդ փորձը վերցնել և ներդնել»,- մեր թղթակցի հարցին ի պատասխան՝ հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ մեկնաբանելով «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ծրագրային դրույթը, ըստ որի՝ կենսաթոշակային կուտակային համակարգը պետք է չեղարկել։ Ըստ նախարարի՝ համակարգն անցնում է շարունակական կատարելագործման ճանապարհով, որն ապահովելու է ՀՀ քաղաքացիների վաղվա կենսաթոշակային ապահովության բավարար կենսամակարդակ` լուծելով մի կարևորագույն խնդիր` կապը կատարված վճարի և կենսաթոշակի չափի միջև, ինչն այսօր բացակայում է գործող համակարգով»:   Լուսանկարը՝  Photolure-ի