Google-ը մեղադրել է Uber-ին ավտոնոմ մեքենաներում կիրառվող տեխնոլոգիայի գողության մեջ

Google-ը մեղադրել է Uber-ին ավտոնոմ մեքենաներում կիրառվող տեխնոլոգիայի գողության մեջ

Waymo ընկերությունը, որը հանդիսանում է Google-ի կառուցվածքի մաս և զբաղվում ավտոնոմ ռեժիմով աշխատող ավտոմեքենաների կառավարման միջոցների մշակմամբ, դատական հայց է ներկայացրել Uber-ի և նրա ստարտափ Otto-ի դեմ՝ մեղադրելով նրանց գողացված տեխնոլոգիա կիրառելու մեջ։ Այս մասին գրում է Business Insider-ը։ Հայցը փետրվարի 23-ին ներկայացվել է Սան-Ֆրանցիսկոյի շրջանային դատարան։ Փաստաթղթում հաստատվում է, որ Google-ում աշխատած ինժեներների թիմը գողացել է լազերային ցուցիչի մշակումը, որն ապահովում է մեքենային կողմնորոշմամբ՝ շրջապատող օբյեկտների նկատմամբ։ Uber-ը հայտնել է, որ ծանոթացել է մեղադրանքներին և կուսումնասիրի այդ հարցը։