Նոր մանրամասներ՝ Galaxy S8 Plus-ի մասին

Նոր մանրամասներ՝ Galaxy S8 Plus-ի մասին

Համացանցում հրապարակվել են մանրամասներ Samsung - Galaxy S8 Plus թաբլեթի վերաբերյալ, որի շնորհանդեսը տեղի կունենա մարտ կամ ապրիլ ամիսներին: Նոր սարքի մասին մանրամասները հրապարակվել է ընկերության ներքին նորություններին տեղյակ Էվան Բլասի Twitter-ի օգտահաշվում: Աղբյուրի տեղեկատվության համաձայն՝ հարավկորեական ընկերության ապագա սարքը կունենա Quad HD+Super AMOLED 6.2 անկյունագծով, կլորացրած անկյուններով էկրան, 4 ԳԲ օպերատիվ հիշողություն և 64 ԳԲ ներկառուցված հիշողություն: Սմարթֆոնը հագեցած կլինի 12 մեգապիքսել հզորությամբ տեսախցիկով և Dual Pixel տեխնոլոգիայով: Հիմնվելով այս տեղեկությունների վրա՝ կարելի է ենթադրել, որ նորույթի հիմնական տարբերությունը Samsung Galaxy S8-ից կլինի էկրանի մեծ անկյունագիծը: